Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա ՌԴ բանակին պաշտպանել այլ երկրներում ՌԴ քաղաքացիներին
Քաղաքական
21:20 25/05/2026
Աշխարհ

Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա ՌԴ բանակին պաշտպանել այլ երկրներում ՌԴ քաղաքացիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օտարերկրյա պետությունների դատարանների կողմից ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ իրավական ակտի՝ ՌԴ նախագահը, ի թիվս այլնի, կկարողանա ՌԴ ԶՈւ կազմավորումներ ուղարկել ռուսաստանցիներին օտարերկրյա և միջազգային դատարանների հետապնդումներից պաշտպանելու համար, որոնք օժտված են լիազորություններով առանց Ռուսաստանի մասնակցության։ Բացի այդ, ինչպես բխում է օրենքից, պետական մարմինները ՌԴ նախագահի որոշմամբ միջոցներ կձեռնարկեն նաև ռուսաստանցի քաղաքացիների պաշտպանության համար՝ այլ երկրների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder