Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրանը չի ենթարկվի թշնամու չափազանց մեծ պահանջներին»։ Քննադատելով ԱՄՆ-ի Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու վերաբերյալ պնդումը, ասել է Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը։ Այս մասին գրում է «Irna» լրատվական գործակալությունը։
Բանակցությունները ծրագրվել են այնպես, որ Իրանի ժողովրդի իրավունքները լիովին պաշտպանված լինեն, և Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի ենթարկվի ճնշումներին և չափազանց պահանջներին, այսօր Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Փեզեշքիանը։
«Չնայած ռազմական անհաջողությունից հետո թշնամին իր ուշադրությունը կենտրոնացրել է տնտեսական պատերազմի վրա, կառավարությունը և մասնավոր հատվածը, համատեղ աշխատելով համերաշխությամբ, կարեկցանքով և համագործակցությամբ, նույնպես հաջողությամբ կհաղթահարեն այս փուլը»,-հավելել է նա։
Ավելի վաղ Իրանի նախագահը X-ի իր գրառման մեջ նշել էր, որ «Իրանը հետևողականորեն կատարել է իր պարտավորությունները և ուսումնասիրել է պատերազմը կանխելու բոլոր հնարավորությունները. մեր կողմից բոլոր ճանապարհները բաց են մնում»։