Երբ ես հանդիպեցի Փաշինյանին, նա ասաց. «Դուք երբեք ինձ չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ». Մեդվեդև
Քաղաքական
11:56 25/05/2026
Աշխարհ

Երբ ես հանդիպեցի Փաշինյանին, նա ասաց. «Դուք երբեք ինձ չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ». Մեդվեդև

Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն խոստովանել։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով «ՌԻԱ նովոստի»-ի հարցին։

«Ինչ-որ Նիկոլ Փաշինյան որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն խոստովանել։ Նա շահավետ է համարում խցկվել տարբեր քաղաքական հոսանքների միջև՝ Արևմուտքում կեղծ համբավ ձեռք բերելով, միաժամանակ վտանգելով մեր երկրի հետ կապերը», -ասել է Մեդվեդևը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը ոչ թե որևէ հայ առաջնորդն է, այլ Հայաստանի ժողովուրդն է։

«Հայաստանը մեզ պատմականորեն շատ մոտ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ես ընդգծում եմ՝ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, այլ ոչ թե որևէ հայ առաջնորդ», -ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որպես գործընկեր։

Մեդվեդևը հավելել է, որ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդի միջև հատուկ հարաբերությունների հարցը։

«Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա (Փաշինյանը - խմբ.) ասաց. «Դուք երբեք ինձ չեք ընդունի. ես ձեզ համար օտար եմ»»,-հիշել է նա։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ այդ պահին ինքը վստահեցրել է Հայաստանի կաբինետի ղեկավարին, որ Մոսկվայի համար «չկան բարեկամներ կամ թշնամիներ»։

«Դուք ընտրվել եք ժողովրդի կողմից, և մենք կաշխատենք ձեզ հետ, բայց ձեր կառավարության ուղին կախված է բացառապես ձեզանից։ Եվ մեր միակ բարեկամը Հայաստանի ժողովուրդն է՝ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը։ Մենք միշտ կունենանք նրանց հետ ամենաբարեկամական հարաբերությունները», -ասել է Մեդվեդևը Փաշինյանի հետ զրույցում՝ հիշեցնելով, որ միայն Ռուսաստանում «ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում»։

Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ զրույցը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի վարչապետի վրա. «նա ուշադրություն չի դարձրել այս խոսքերին և չի գնահատել Ռուսաստանից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները»։

Ավելին, Մեդվեդևը ընդգծել է, որ Փաշինյանը Հայաստանի համար «խաղաղության երաշխավոր» չէ, նա պարզապես «խարդախ է, որը որոշակի ժամանակահատվածում բարձրացվել է իշխանության գագաթին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ ես հանդիպեցի Փաշինյանին, նա ասաց. «Դուք երբեք ինձ չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ». Մեդվեդև