Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել. Մեդվեդևը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին
Քաղաքական
23:27 04/05/2026
Հայաստան

Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել. Մեդվեդևը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով երկուշաբթի օրը Երևանում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, չի բացառել այն հնարավորությունը, որ նրանք կարող են բանակցություններ վարել ռուսերենով։
Երկուշաբթի օրը Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) նիստը,  Հայաստանի մայրաքաղաքում այս պահին նաև ընթանում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել իրենց վնասակարության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ դա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք շատախոսել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Միակ բանը, որ պակասում է Թրամփը (ԱՄՆ նախագահ Դոնալդ -խմբ) և (ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. - խմբ.) Վենսն են, որպեսզի թերուսներից անգլերենի զաչոտ ստանային», - գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել. Մեդվեդևը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին