Նախապատրաստվում է դատական հայց Հ1-ի դեմ. Իվետա Տոնոյան
Քաղաքական
17:45 25/05/2026
Հայաստան

Նախապատրաստվում է դատական հայց Հ1-ի դեմ. Իվետա Տոնոյան

«Նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել տեսանյութ, որտեղ վիրավորական լեքսիկոնով անդրադարձ էր կատարվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նրա ընտանիքի անդամներին»,- ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ  իրեն գնալու են իրավական ճանապարհով։ Տոնոյանը հայտնեց, որ փաստաբանների խումբն արդեն իսկ նախապատրաստում է դատական հայց Հանրային հեռուստաընկերության դեմ զրպարտանքի մասով գործ հարուցելու մասին։

«Մեզ համար սա բացարձակ անթույլատրելի է»,- ասաց ԲՀԿ խոսնակը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նախապատրաստվում է դատական հայց Հ1-ի դեմ. Իվետա Տոնոյան