Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե կարծում եք, թե ձեր երեխաների կյանքը ապահով կդարձնեք նրանց քարշ տալով Փաշինյանի մոտ, սխալվում եք
Առաջին մեղավորները դուք եք՝ խախտել երեխաներին երեխայնությունից, դարձնել նիկոլի ձեռքի ու բերանի սարք։ Կարծում եք, թե փոքր ժամանակ նրանց նիկոլի սարք դարձնելով նրանց նվիրվածությունը Հայրենիքին նման չի լինի Հայրենիքին իրենց կյանքի գնով պաշտպանածների՞ն։ Թե՞ նիկոլի ձեռքի սարք դարձնելով ձեր երեխաներին Հայրենիքի մասին անգամ չեք էլ մտածում։
Ով եք, այ ծնողներ։ Երեխաներին ունեցել եք ձեր ոչ լիարժեքությունը թաքցնելու՞։ Սիրեք նիկոլին, թե ատեք նիկոլին՝ երեխաներին տանում եք նիկոլի բերանը, նույնն եք։
Եվ նիկոլին փաթաթվող երեխաները, նիկոլին իբր ճշմարտություն ասողները դառնում են նիկոլի առարկա։ Չե՞ք հասկացել դա։
Ինչու է նիկոլը պահանջում երեխաներին իր կողքը տանել, երկու տեսակներին էլ։ Չե՞ք հասկանում։ Անգամ երեխաների խոսքում քննադատություն լսելիս, նրանց իր կողքը բերելիս, նա հաղթում է ծնողներին՝ ասե՞լ է բերեք մոտս, տարել եք մոտը։ Մեկ է ինչ են ասում ու անում երեխաները արդեն։ Նիկոլը նրանց տեր լինելու դերն է խաղում։
Անահիտ Ոսկանյան