Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դուք, վարչապետը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար. ԱՄՆ պետքարտուղարը՝ Միրզոյանին
«Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար»,- Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա նշեց, որ իրենք հարգում են ինքնիշխանությունը. «Այսպես է լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները։ Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում։ Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականն ապագայի վերաբերյալ, մենք կարող ենք միմյանց օգնել միասին հասենլ այդ ավելի լավ ապագային»։
Հիշեցնենք, որ նախքան հայտարարությունը՝ նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, ստորագրվել երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն:
Մանրամասն՝ տեսանյութում։