«Հրապարակ». Ակնարկներ՝ կապված Արեգնազ Մանուկյանի հետ
Օրվա մամուլ
08:39 26/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Ակնարկներ՝ կապված Արեգնազ Մանուկյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանի գործով, ըստ իրավապահ մեր աղբյուրի, ևս մեկ պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր է անցնում, որի ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել։ Խոսքը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի մասին է։ Ըստ Քննչական կոմիտեի, Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին  622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Թևանյանը 2023-ից ԱԺ պատգամավոր չէ։ Ըստ  տեղեկությունների՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, որի հետ կապված՝ իշխանական շրջանակներն արդեն քանի օր ակնարկներ են անում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder