Բլոգեր Արտակ Ավետիսյանի գործով ունենք հետաքրքիր զարգացում. Փաստաբան
Իրավունք
13:36 26/05/2026
Հայաստան

Բլոգեր Արտակ Ավետիսյանի գործով ունենք հետաքրքիր զարգացում. Փաստաբան

«Բլոգեր Արտակ Ավետիսյանի  գործով ունենք  հետաքրքիր զարգացում, մեղադրանք փոխվեց։ Նույն ձայնագրությունը, որը նախկինում որակվում էր որպես ատելության խոսք, հիմա որակվում է խուլիգանություն»,-հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ խուլիգանությունը դարձել է իշխանությունների ամենասիրելի մեղադրանքը, դրանով քաղաքական հետապնդումների են ենթարկում իշխանություններին քննդատող անձանց՝ ինչպես օրինակ, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին։

«Ցանկացած քննադատական խոսքի վրա դնում են խուլիգանություն։ Արտակ Ավետիսյանի մեղադրանքի վերաորակավորում  եղավ, մտածեցին շառից փորձանքից հեռու, այսօր հայտնեցին նախաքննության ավարտի մասին, երևի դատական նիստը կլինի ընտրություններին  հաջորոդող օրերին։ Հիշեցնեմ, որ Արտակը մեկ չափահաս, երկու անչափահաս երեխա ունի, կինը սպասում է Արտակի չորրորդ բալիկին։ Մի բան հստակ է, Արտակ Ավետիսյանի խոսքը ատելություն չէ, եթե մենք Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարց չենք բարձրացնում, ապա դա ուղղակի ոչ իրավաչափ է»,-ասաց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder