Ողբեգական վթար Բելգիայում. Բախվել են դպրոցական միկրոավտոբուսն ու գնացքը
Հասարակություն
14:57 26/05/2026
Աշխարհ

Ողբեգական վթար Բելգիայում. Բախվել են դպրոցական միկրոավտոբուսն ու գնացքը

Բելգիայի Բուգենհաութ քաղաքում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել են երկու դպրոցական և երկու մեծահասակ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

«Իմ  մտքերը զոհերի հետ են»,-ասել է Բելգիայի տրանսպորտի նախարար Ժան-Լյուկ Կրուկեն՝ հաստատելով այն տեղեկությունները, որ վթարի ժամանակ երկաթուղային անցման արգելապատնեշները հանված էին։

Բախման պահին ավտոբուսում եղել են յոթ երեխա, վարորդը և ուղեկցորդը։

Դաշնային ոստիկանության խոսնակ Ան Բերգերը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:00-ից կարճ ժամանակ անց։

Նա լրատվամիջոցներին  ասել է, որ գնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել, չնայած մեկ մարդ բուժում է ստանում շոկային վիճակից դուրս գալու համար։

«Ավտոբուսը գնում էր դեպի հատուկ կրթական հաստատություն։ Ավտոբուսում եղել են հիմականում միջնակարգ դպրոցի երեխաներ», - հավելել է նա։

Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, թե ինչպես է միկրոավտոբուսը կողքի վրա ընկած Բուգենհաութում՝ Ալստի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից հյուսիս-արևմուտք:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder