Իրանի նախագահը հրամայել է վերականգնել ինտերնետ հասանելիությունը
Տարածաշրջան
10:30 26/05/2026
Տարածաշրջան

Իրանի նախագահը հրամայել է վերականգնել ինտերնետ հասանելիությունը

Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը հրամայել է վերականգնել միջազգային ինտերնետ հասանելիությունը Իսլամական Հանրապետությունում: Այս մասին նախօրեին հայտնել է իրանական պետական ​​«Ֆարս» լրատվական գործակալությունը:

dw.com-ի հաղորդմամբ, նշվում է, որ այս քայլը հաջորդել է «հատուկ աշխատանքային խմբի» որոշմանը, որը նախկինում քվեարկել էր հանրության համար ինտերնետ հասանելիությունը վերականգնելու օգտին: Թվային շրջափակման վերացման որևէ կոնկրետ ժամկետ նշված չէր: Ավելի վաղ՝ մայիսի կեսերին, իրանական լրատվամիջոցները որպես սահմանափակումների վերացման հնարավոր ամսաթիվ նշել էին հունիսի 5-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder