Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, հայը հայը հետ՝ սիրով, ջերմությամբ. Լ. Շուշանյան
«Երեկ ֆանտաստիկ օր ունեցանք Լոռիում, ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում։ Հայը հայը հետ՝ սիրով, ջերմությամբ։ Մենք կարոտ ենք մնացել դրան»,-իր տպավորությունները երեկվա հավաքից ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Լիլիա Շուշանյանը։
Նա նշում է, այս պահին իրենց պայքարը հայի ոգու, ինքնության, անկախության միասնության համար է։
«Ես ուզում եմ, որ այս ճանապարհը լինի հայերի միասնականության ճանապարհը, մենք վերջին տարիներին դրան կարոտ ենք մնացել»,-նշում է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական հանդիպումներ է նախատեսում Լոռու մարզի Ագարակ, Օձուն, Ախթալա, Ալավերդի համայնքներում, օրը կավարտեն Վանաձորում նախ քայլերթով, ապա հանրահավաք-համերգով։

