«Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր». Հակակոռուպցիոն կոմիտե
Իրավունք
11:12 26/05/2026
Հայաստան

«Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր». Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ  բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր։ 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- նշում են հակակոռուպցիոն կոմիտեից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder