Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԶՈւ զինանշանը փոխել են, հանել են խաչը, Նիկոլի գլnւխը դնեիք, պրծնեիք էլի. Մարուքյան
«Հայաստանի Զինված ուժերի զինանշանը փոխել են, հանել են խաչը։ Զինանշանը փոխվել է, բայց մենք տեղյակ չենք»,- հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետ թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա հարցնում է՝ ո՞վ է տեղյակ, ո՞վ է իրազեկվել, հանրային քննարկում է եղե՞լ, թե՞ չէ:
«Մի բան է արվել՝ խաչը հանվել է:
Ինչո՞ւ եք հանել։ Մեր պապերը, մեր նախնիները, խաչը ձեռներին գնացել են պատերազմ, մեր ամբողջ պատերազմներն անցել են խաչերով, այսինքն՝ Աստծո օրհնությամբ, Աստծո կամքով:
Այս ի՞նչ սրբապղծություն է: Այս ո՞ր սրբապիղծն է արել։ Այս պառադը չլիներ, չէինք էլ իմանալու։
Նիկոլի գլուխը դնեիք, պրծնեիք էլի: Է՞ս էլ է Ալիևը ուզել։
Ընտրություններից հետո, եթե Նիկոլն ընտրվի, Արարատ լեռը կհանեն Հայաստանի զինանշանից»,- ասաց Մարուքյանը։