Մխիթարյանի պես ֆուտբոլիստը շատ բան է նշանակում թիմի համար․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին
Սպորտ
18:09 26/05/2026
Աշխարհ

Մխիթարյանի պես ֆուտբոլիստը շատ բան է նշանակում թիմի համար․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ խաղից (3-3) հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է armsport-ը։

Ռումինացի մասնագետն առանձնահատուկ ընդգծել է փորձառու ֆուտբոլիստի նվիրվածությունն ու մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմը։

​Անդրադառնալով Մխիթարյանին ու ապագայի հնարավոր զարգացումներին՝ Կիվուն արել է հետևյալ հայտարարությունը.

​«Մխիթարյանի պես ֆուտբոլիստը շատ բան է նշանակում թիմի համար՝ իր պրոֆեսիոնալիզմի, կենտրոնացվածության և գործի հանդեպ վերաբերմունքի շնորհիվ։ Այն ֆուտբոլիստների համար, որոնց պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, ստեղծված իրավիճակը հեշտ չէ, հատկապես՝ նման տարիքում, բայց նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերը և լիովին նվիրվեցին թիմին։ Ակումբի ղեկավարության հետ համատեղ մենք դեռ չենք զրուցել նրա հետ, ուստի հաջորդ շաբաթ նման հնարավորություն կունենանք»,- Կիվուի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder