Աբովյան քաղաքի 19-ամյա բնակչի մոտ ապօրինի զենք է հայտնաբերվել
Իրավունք
18:21 26/05/2026
Հայաստան

Աբովյան քաղաքի 19-ամյա բնակչի մոտ ապօրինի զենք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում և կրում է զենք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկությունն իրացրին Ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ։ Մայիսի 25-ին՝ երեկոյան ժամը 21․30, Աբովյանի Հատիսի փողոցի բակերից մեկում 19-ամյա երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային բաժին։ Խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց ատրճանակ, որն ըստ նախնական տվյալի՝ մարտականի ձևափոխված հրազեն է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder