Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ողբեգական վթար Բելգիայում. Բախվել են դպրոցական միկրոավտոբուսն ու գնացքը
Բելգիայի Բուգենհաութ քաղաքում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել են երկու դպրոցական և երկու մեծահասակ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
«Իմ մտքերը զոհերի հետ են»,-ասել է Բելգիայի տրանսպորտի նախարար Ժան-Լյուկ Կրուկեն՝ հաստատելով այն տեղեկությունները, որ վթարի ժամանակ երկաթուղային անցման արգելապատնեշները հանված էին։
Բախման պահին ավտոբուսում եղել են յոթ երեխա, վարորդը և ուղեկցորդը։
Դաշնային ոստիկանության խոսնակ Ան Բերգերը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:00-ից կարճ ժամանակ անց։
Նա լրատվամիջոցներին ասել է, որ գնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել, չնայած մեկ մարդ բուժում է ստանում շոկային վիճակից դուրս գալու համար։
«Ավտոբուսը գնում էր դեպի հատուկ կրթական հաստատություն։ Ավտոբուսում եղել են հիմականում միջնակարգ դպրոցի երեխաներ», - հավելել է նա։
Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, թե ինչպես է միկրոավտոբուսը կողքի վրա ընկած Բուգենհաութում՝ Ալստի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից հյուսիս-արևմուտք: