Փաշինյանն ինչ ասես՝ չարեց երկիրը թուլացնելու համար, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
20:24 26/05/2026
Հայաստան

Փաշինյանն ինչ ասես՝ չարեց երկիրը թուլացնելու համար, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու. Ռոբերտ Քոչարյան

«Ինչի՞ մասին է խոսում այն քաղաքական ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն. ընդհանրապես չի խոսում իր խոստումներից: Անկեղծ, սա երևի եզակի դեպքերից մեկն է, ես չգիտեմ՝ նման դեպք աշխարհում ընդհանրապես կա, թե չկա, երբ գաս ընտրությունների և ընդհանրապես չշոշափես ոչինչ, ինչ դու խոստացել ես մանդատը ստանալու համար»,-  Կապանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Միաժամանակ նշեց, որ ինչ-որ բան պետք է ասի. «Ասում է եռագլուխ, պատերազմ բերող... ինչ հիմանարություն ասես, այս մարդը դուրս է տալիս, անում է  նրա համար, որ իր խոստումներից ընդհանրապես չխոսի»։ 

Ըստ նրա, Փաշինյանն իր տեսակով վտանգավոր է հայ ժողովրդի համար։ 

«Երևի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր ժողովուրդն ունեցել է երկու ձեռաստեղծ արհավիրք՝ 44-օրյա պատերազմն ու Արցախի հանձնումը։ Ո՞վ է այդ արհավիրքների հեղինակը։ Մինչև 2020 թվականը հրահրեց պատերազմ, Ալիևին շանս տվեց պատերազմ պլանավորելու համար, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ, պառակտում մտցրեց Հայաստանի ներսում։ Ինչ ասես՝ չարեց երկիրը թուլացնելու համար։ Վերջը ստացանք պատերազմ ու պարտություն։

Ասում է բանակը սկսել եմ ստեղծել զրոյից։ Ոչ մի բան չի՞ հիշացնում ձեզ։ Զրոյական կետից սկսեց բանակցությունները, բերեց պատերազմ, հիմա ասում է՝ զրոյից բանակ ենք կառուցում, ինչ կար՝ ավերակ էր։ Հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու։ Մենք պետք է այս ընթացքը կանգնեցնենք»,- ասաց Ռ. Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք , ոչ էլ հիշողություն ունի, ստի հիշողությունը կարճ է. «Պետք է հեռացնենք այս մարդուն, վզակոթից բռնել ու դուրս շպրտել, դրա քաղաքական ձևն է՝ գնալ ընտրատեղամաս ու ձայն տալ մեր ուժին»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն ինչ ասես՝ չարեց երկիրը թուլացնելու համար, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու. Ռոբերտ Քոչարյան