Հունիսի 7-ին ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար. Ազարյան
Իրավունք
12:15 27/05/2026
Հայաստան

Հունիսի 7-ին ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար. Ազարյան

«2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, պետականության ամրապնդման, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է»,- նշում են Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։ 

Նա կոչ  է անում բարձր քաղաքացիական գիտակցությամբ մասնակցել ընտրություններին՝ ձեր ձայնը ծառայեցնելով հզոր, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի կառուցմանը՝ անկախ և բացառապես օրենքի գերակայությամբ, միայն ժողովրդին ծառայող դատական համակարգի ստեղծման տեսլականով:

«Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ միասին կարող ենք կառուցել ուժեղ և բարգավաճ Հայաստան»»,- նշում է Ալեքսանդր Ազարյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder