Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տո՛ անգրագետնե՛ր, Ծառուկյանն ասում է՝ թոշակը բարձրացրեք․ Գագիկ Ծառուկյան
Այսօր Մարտինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախընտրական հանդիպման ընթացքում, դիմեց քաղաքացիներին՝ նշելով, որ եկել է ժողովրդի հետ բաց և անկեղծ խոսելու երկրի իրավիճակի, առկա խնդիրների և իր քաղաքական ծրագրի մասին։ Նրա խոսքով՝ ծրագիրը կազմվել է ժողովրդի հետ հանդիպումների, մարդկանց խնդիրներն ու առաջարկները լսելու արդյունքում։
Ծառուկյանն ընդգծեց՝ վերջին ութ տարիներին ժողովուրդը հավատով սպասել է, որ իր կյանքում փոփոխություն կլինի։
«Մարդիկ սպասել են, որ իրենց մասին մտածող իշխանություն կլինի, բայց այսօր ժողովուրդը դրա արդյունքը չի տեսնում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ առաջնահերթ խնդիրներն են առողջապահությունն ու կրթությունը։
«Գնալով պետպատվերը չի արդարացնում իրեն ու այսօր ես ասում եմ ծնողը չի կարող 800 000 կամ մեկ միլիոն վարձ վճարել, հիմա սարքել են արհեստական բանականությունը, պետք է առողջապահությունը և կրթությունը լինիր անվճար, տո՛ այ անգրագետներ Ծառուկյանը ասում է թոշակը բարձրացրեք որ հիմնական, ամենանվազագույնը թոշակառուի համար ձեր հաշվարկով 78000 դրամն է, 10000 դրամ ընտրությունից մի ամիս առաջ բարձրացրիք, եղավ 49000 դրամ, ես ինչ ասում եմ հիմնավորված եմ ասում ու իմ ասածին տեր եմ »։
Խոսելով վարկային բեռի մասին՝ Ծառուկյանը հայտարարել է․ «Ժողովուրդը լիովին պարտքերի տակ է։ Մարդիկ վարկեր են վերցրել ոչ թե ճոխ ապրելու համար, այլ գոյատևելու, ընտանիք պահելու, ծնող բուժելու համար։ Մինչև 3 միլիոն դրամի վարկերը պետք է անմիջապես ներվեն, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ այս ճահճից»։