Արտառոց դեպք Նոր Երզնկա գյուղի մոտ. Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձել են դիմել փախուստի
Իրավունք
16:57 27/05/2026
Հայաստան

Արտառոց դեպք Նոր Երզնկա գյուղի մոտ. Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձել են դիմել փախուստի

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոտայքի մարզի պարեկների հետ։

Մայիսի 21-ին՝ ժամը 20․20-ին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ, իրավապահները կանգնեցրին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձեցին դիմել փախուստի․ նրանցից մեկը՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը նետեց թմրանյութով փաթեթը։ Նա և մայրաքաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, իսկ «Մերսեդեսը»՝ պահպանվող հատուկ տարածք։

34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա և կանեփի սերմ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ նետած փաթեթում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder