Սիդնեյում շոուի ժամանակ մոտ 90 անօդաչու թռչող սարք է ընկել ջուրը
Աշխարհում
09:37 27/05/2026
Աշխարհ

Սիդնեյում շոուի ժամանակ մոտ 90 անօդաչու թռչող սարք է ընկել ջուրը

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած շոուի ժամանակ մոտ 90 անօդաչու թռչող սարք է ընկել ջրի մեջ։

SHOT-ի հաղորդմամբ, Vivid Sydney լույսի և երաժշտության փառատոնի շրջանակներում գունագեղ միջոցառման ժամանակ կազմակերպիչների համար ինչ-որ բան այնպես չի ընթացել. տասնյակ անօդաչու թռչող սարքեր հանկարծակի սկսել են կորցնել վերահսկողությունը և ընկել Դարլինգ նավահանգիստ՝ զարմացած հանդիսատեսի աչքի առաջ։ Արդյունքում, շոուն չեղարկվել է։

Նախնական  տեղեկությունների համաձայն, վթարի պատճառը թռիչքից հետո ռադիոհաճախականության անսպասելի խափանումն էր. որոշ անօդաչու թռչող սարքեր սկզբում ավտոմատ կերպով անցել են արտակարգ վայրէջքի ռեժիմի, ապա ամբողջությամբ անջատվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերի զանգվածային վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder