Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞ր շոկոլադն է իսկապես առողջարար։ Դիետոլոգ և սննդաբան Սոֆիա Կովանովան aif.ru-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչին ուշադրություն դարձնել շոկոլադ գնելիս՝ համոզվելու համար, որ այն օգտակար է, այլ ոչ թե վնասակար։
Մասնագետի խոսքով, հիմնական ցուցանիշը կակաոյի պարունակությունն է։ Որքան բարձր է տոկոսը, այնքան առողջարար է շոկոլադը։
Սննդաբանը ներկայացրել է պարզ սանդղակ.
100% կակաո- իդեալական է, բայց շատ դառը։
70–99%- դառը շոկոլադ։
50%- մուգ շոկոլադ։
առնվազն 25%- կաթնային շոկոլադ։
0%- սպիտակ շոկոլադ։
Այնուամենայնիվ, Կովանովան զգուշացրել է, որ շոկոլադը կարող է վնասակար լինել միայն չափից շատ օգտագործելու դեպքում։