Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին ուսումնասիրությունները հաստատել են, որ սուրճի կանոնավոր օգտագործումը ոչ միայն աշխուժացնում է, այլև օգնում է պաշտպանել օրգանիզմը տարիքային հիվանդություններից: Բժիշկ-փորձագետ Եկատերինա Դեմյանովսկիխը URA.RU-ի հետ զրույցում բացատրել է, թե ում է օգտակար սուրճը, և ով պետք է խուսափի դրանից:
Նրա խոսքով, պոլիֆենոլների բարձր պարունակության շնորհիվ սուրճը գործում է որպես հզոր հակաօքսիդանտ՝ պաշտպանելով բջիջները օքսիդատիվ սթրեսից, որը արագացնում է ծերացումը: Կաֆեստոլ և կահվեոլ միացությունները խթանում են նյարդային բջիջների մահը կանխող նյութերի արտադրությունը՝ նվազեցնելով Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացման ռիսկը:
Կոֆեինը, իր հերթին, արգելափակում է ադենոզինի՝ հոգնածության մասին ազդարարող նեյրոհաղորդիչի ընկալիչները։ Սա հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի խթանմանը, ինչի արդյունքում առաջանում է զգոնության զգացում, բարելավվում է ուշադրությունը, հիշողությունը և տեղեկատվության մշակման արագությունը։
Կոֆեինի նկատմամբ գերզգայունություն ունեցող մարդիկ, հղի կանայք, երեխաները և դեռահասները պետք է սահմանափակեն կամ ընդհանրապես բացառեն սուրճի օգտագործումը։