Անդրեն նշում է տատիկի 96-ամյակը
Համացանց
19:58 28/05/2026
Հայաստան

Անդրեն նշում է տատիկի 96-ամյակը

Երգիչ Անդրեն համացանցում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ նշում է տատիկի 96-ամյակը։

«Այսօր իմ Սեդա տատիկի 96-ամյակն է։ Արցախի վաստակավոր ուսուցչուհի, ով տեսել է չորս պատերազմ, ապրել ու անցել ցավի, կորստի ու սպասման միջով, բայց երբեք չի կորցրել իր մարդկային լույսը։

Արցախյան առաջին պատերազմում նա կորցրել է իր կրտսեր որդուն, ով մինչ այսօր անհայտ կորած է… Մի ցավ, որը միայն մոր սիրտը կարող է հասկանալ։ Բայց նույնիսկ այդ ամենից հետո նա մնացել է ուժեղ, բարի ու սիրով լի մարդ։

Ծնունդդ շնորհավոր, իմ Բաբո։

Քո սերունդները միշտ հպարտանալու են Քեզնով»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder