Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով. Զաքարիա Սրբազան
Օրվա թեմա
08:12 28/05/2026
Հայաստան

Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով. Զաքարիա Սրբազան

«Անկախ պետություն և պետականություն ունենալը մեր հայրերի դարավոր երազանքն է եղել, որի համար նրանք պայքարել են և համառ ջանքեր գործադրել»,- նշել է Զաքարիա Սրբազանը։ 

«Փառք Աստծո, այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունը, որը թեպետ բազում խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, բայց այն մերն է, մեր սրբազան Հայրենիքը: Այն առավել սիրո, գուրգուրանքի և խնամքի կարիք ունի: Չպետք է մոռանալ, որ Հայոց աշխարհը սրբացված է մեր սուրբ նահատակների արյամբ և զորացած իր քաջարի զավակներով:

Մենք այլ Հայրենիք չունենք և օտար երկրների փոխարեն մեր Հայրենիքի շենացմանը պետք է լծվենք: Մեր մտավոր ամբողջ ուժը, տաղանդը և տարբեր ձիրքերը պետք է ի սպաս դնենք մեր Հայրենիքի զորացման և բարգավաճման համար: Հայրենիքի հզորությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր անդուլ և նախանձախնդիր աշխատանքից, Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրուց և նվիրումից...:

Ուստի այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով: Այն շարունակվող հերոսամարտ է, պայքարի և լինելիության ոգի, քանզի իբրև ազգ` դատապարտված ենք հաղթանակած դուրս գալու տեսանելի և անտեսանելի բոլոր պատերազմներից»,- գրել է Սրբազանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder