Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևն oկnւպաgված Արցախում է. «Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախի Հանրապետություն, եղել տարբեր շրջաններում, մասնակցել տարբեր կառույցների բացմանը, Ստեփանակերտում ծաղիկներ է դրել «Հաղթական կամարին»:
«Եվ 2020 թվականը, և 2023 թվականը մեր փառահեղ հաղթանակներն են, և մենք հավերժ կհպարտանանք այս հաղթանակով։ Այսօր Ադրբեջանի յուրաքանչյուր թիզ հող մեր վերահսկողության տակ է։ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են։ Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը», - Շուշի այցի ժամանակ ասել է Ալիևը։



