Հրազդանի ցեմենտի գործարանն ութ ամսվա ընթացքում վերագործարկելու ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:44 28/05/2026

Հրազդանի ցեմենտի գործարանն ութ ամսվա ընթացքում վերագործարկելու ենք․ Նարեկ Կարապետյան

«Հրազդանում փակվել է երեք գործարան։ Մատը մատին չեն տվել՝ վերականգնելու համար»,- Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը

Նա շարունակեց․ «Ձեր բարեկամները, ձեզ շրջապատող մարդիկ տունն էլ չեն կարողանում պահել, որովհետև գործարան բացողներն զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, Ֆրանսիա գնալով, բայց ոչ Հայաստանի արդյունաբերական հսկային վերագործարկելուն գոնե մեկ ժամ հատկացնելով»։

Խոսելով առաջիկա ծրագրերից,որոնք վերաբերում էին Հրազդան քաղաքին, Կարապետյանն ասաց․ «Հրազդանի ցեմենտի գործարանն ութ ամսվա ընթացքում մենք վերագործարկելու ենք։ «Պատնեշ»-ը 7-8 ամսվա ընթացքում ստանալու է վերագործարկման պատվերներ։ Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձերով, հազարավոր աշխատատեղերով»։

Նա նշեց, որ Հայաստանն ունենալու է արդյունաբերական մի քանի կենտրոններ, որոնցից ամենախոշորը՝ Հրազդանն է։

«Մարդիկ աշխատանքի խնդիր էլ չեն ունենալու։ 2-3 տարվա ընթացքում դուք շինհրապարակներն այստեղ կտեսնեք։ Դուք տեսնելու եք այդ փոփոխությունները։ Ճիշտ է՝ ասֆալտն արվում է, բայց երեք գործարան է փակվել այս քաղաքում, մեկը պե՞տք է պատասխանատվություն կրի»,- հավելեց Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder