Երբ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս հայ ժողովրդին,չ միայն զավեշտալի է, այլ նույնիսկ՝ վիրավորական. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
17:00 28/05/2026
Տարածաշրջան

Երբ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս հայ ժողովրդին,չ միայն զավեշտալի է, այլ նույնիսկ՝ վիրավորական. Քաղաքական վերլուծաբան

«Երբ Սահակաշվիլին, որը այսօր իր օրերն է անցկացնում Վրաստանի բանտում, խորհուրդներ է տալիս հայ ժողովրդին, սա իհարկե ոչ միայն զավեշտալի է, այլ նույնիսկ՝ վիրավորական»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը;

Նա ընդգծում է.

«Եվ դարձյալ, կա թերեւս մեկ բան՝ ի պատասխան այդ վիրավորանքի. գնալ հունիսի 7-ին ընտրատեղամաս եւ ցույց տալ այդ «խորհրդատուներին»՝ իրենց «գրոշի արժեքը», եւ մեր պետականության արժեքը: Որքան խոսեն «սահակաշվիլիները», այնքան թերեւս պետք է մոտիվացվի հայ հանրությունը՝ չթողնել, որ հայկական պետականության ճակատագիրը որոշվի որեւէ այլ տեղ ու որեւէ այլ կերպ, քան ընտրատեղամասում ՀՀ քաղաքացու քվեարկությամբ:

Ավելին, այն հանգամանքը, որ 2026 թվականին ինչ որ աննախադեպ ծավալի են հասել օտարերկրյա այդ ուղիղ միջամտություններն ու «ցուցումները», պետք է պարզախես խթանի պետական արժանապատվությունը: Հայկական պետականությունը այսօր ցավոք սրտի հասել է մի վիճակի, երբ կառավարող ուժը հայտնվել է ահա ամբողջությամբ այդ արտաքին «խնամակալության« ներքո:

Հունիսի 7-ի քվեարկությունը ՀՀ քաղաքացիների համար այդ պատկերը փոխելու պատմական պատեհություն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder