Աշխարհում ջերմաստիճանը հաջորդ 5 տարիների ընթացքում կհասնի ռեկորդային մակարդակի
Հասարակություն
18:00 28/05/2026
Աշխարհ

Աշխարհում ջերմաստիճանը հաջորդ 5 տարիների ընթացքում կհասնի ռեկորդային մակարդակի

ՄԱԿ-ի օդերևութաբանական կազմակերպության և Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ առաջիկա հինգ տարիներին աշխարհում միջին ջերմաստիճանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մոտենալ պատմական առավել բարձր մակարդակի։ Այս մասին գրում է Reuters-ը։

Կանխատեսումների համաձայն, հատկապես Արկտիկայում տաքացումը կլինի ավելի արագ, քան մյուս տարածաշրջաններում։

Զեկույցը նաև ցույց է տալիս, որ տարվա միջին գլոբալ ջերմաստիճանը կարող է լինել մոտ 1.3°C-ից մինչև 1.9°C-ով բարձր՝ համեմատած 1850–1900 թվականների նախաարդյունաբերական շրջանի հետ։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության գիտաշխատող Մելիսա Սիբրուքը նշել է, որ կան շատ հստակ ապացույցներ՝ կլիման շարունակաբար տաքանում է, և համաշխարհային միջին ջերմաստիճանը շարունակում է աճել։

2015 թվականի Փարիզի համաձայնագրով երկրները փորձել են սահմանափակել ջերմաստիճանի աճը մինչև 1.5°C, քանի որ այդ շեմից բարձր կլիմայական վտանգավոր երևույթները՝ ջերմային ալիքները, երաշտները և ծայրահեղ շոգ եղանակը, կարող են ավելի հաճախակի դառնալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder