Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ընկերոջ ծննդյան տարեդարձին չհասան. Ողբերգական վթար Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին
Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ֿ«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ քաղաքացներին հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշնկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխելեն «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանեկ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ փմբի փրկարարները՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։ Մահացածի մարմինը ավագ հրշեջ փրկարար Եղիշե Խաչատրյանն ու հրշեջ փրկարար Սերյոժա Սերոբյանը ձորից պատգարակով դուրս են բերել և մոտեցրել դիատարին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է թե ով է վարել ավտոմեքենան։ Աղբյուրի տեղեկություններով, մահացածն ու վիրավորները իրենց ընկերների հետ մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։