Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների դադարեցումը մնում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի պայման. Իրանի Անվտանգության խորհուրդ
Լիբանանի վրա Իսրայելի օդային հարվածների դադարեցումը մնում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության համաձայնագրի հասնելու հիմնական պայմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիին։
«Այս բանակցությունների (Միացյալ Նահանգների հետ) սկզբից Լիբանանի վրա բոլոր հարձակումների անհապաղ դադարեցումը փաստաթղթի հիմնարար պայման է եղել», - Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող Առաջին միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է նա։
Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ապագա համաձայնագրի նախագիծը ընդհանուր առմամբ համաձայնեցված է։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ղեկավարների հետ և նրանց հետ քննարկել է փոխըմբռնման հուշագրի նախագիծը՝ որպես Իրանի հետ խաղաղության համաձայնագրի մաս։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը դեռևս վերջնական համաձայնությունների չեն եկել մի շարք հարցերի շուրջ։
Ապրիլի 17-ից Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև գործում է պաշտոնական հրադադար, սակայն երկու կողմերն էլ շարունակում են պարբերաբար փոխանակել առանձին հարվածներ Լիբանան-Իսրայել սահմանի երկայնքով գտնվող տարածքներում։ Մայիսի 25-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ հրամայել է ուժեղացնել «Հեզբոլլահ»-ի թիրախների դեմ հարվածները՝ ի պատասխան Իսրայելի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների աճի։