ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Գեղարքունիքում մոլորված 6-ամյա երեխաներից
Հասարակություն
09:48 29/05/2026
Հայաստան

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Գեղարքունիքում մոլորված 6-ամյա երեխաներից

Մայիսի 28-ին՝ ժամը 18:51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրում կորել են երկու 6-ամյա երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, համակարգված աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում գտնել երեխաներին և վերադարձնել իրենց ծնողներին։
 
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումներից 41 փրկարարական ծառայող, ինչպես նաև Պարեկային ծառայության աշխատակիցներ և բնակիչներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Գեղարքունիքում մոլորված 6-ամյա երեխաներից