Հունիսի 3-ին մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը. Սամվել Կարապետյան
Քաղաքական
16:59 29/05/2026
Հայաստան

Հունիսի 3-ին մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը. Սամվել Կարապետյան

«Հունիսի 3-ին մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա այդ օրը ժամը 19:00-ին Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ իրենց աջակիցներին ու չաջակցողներին հրավիրել է  Հանրապետության հրապարակ։

«Մենք մոտենում ենք գլխավոր հաղթանակին, մինչ այդ ուզում ենք, որ քաղաքացիները լսեն մեր ցանկությունների, քայլերի մասին»,-նշել է Սամվել Կարապետյանը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ հունիսի 3-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հանրապետության հրապարակում հրավիրում է մեծ հանրահավաք։

«Հանրապետության հրապարակի այս տարվա գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հունիսի 3-ին ժամը 19:00-ին, որին պետք է մասնակցեն առնվազն 300.000 հայեր, ովքեր չեն ցանկանում, որ այդ հրապարակում երբևէ լինեն 300.000 ադրբեջանցիներ։ Դու' արժանի ես փոփոխության»,-նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունիսի 3-ին մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը. Սամվել Կարապետյան