Թուրքիայում խորտակված նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են
Հասարակություն
19:37 29/05/2026
Տարածաշրջան

Թուրքիայում խորտակված նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են

Թուրքական Մարմարիս հանգստավայրի ափերի մոտ խորտակված զբոսաշրջային նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է Milliyet թերթը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զբոսաշրջային նավը անհայտ պատճառով խորտակվել է Մարմարիսի մոտակայքում գտնվող Ջեննեթ կղզու ափերի մոտ։

«Բոլոր 110 ուղևորները տարհանվել են նույն ընկերության մեկ այլ նավ և մոտակա նավակներ», - հաղորդում է թերթը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder