Թրամփը հայտարարել է, որ շուտով վերջնական որոշում կկայացնի Իրանի իրավիճակի վերաբերյալ
Քաղաքական
19:49 29/05/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ շուտով վերջնական որոշում կկայացնի Իրանի իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի առաջիկայում կայանալիք հետախուզական ճեպազրույցի ժամանակ։ 

Սպիտակ տան ժամանակացույցի համաձայն՝ Թրամփի իրավիճակային սենյակում հետախուզական ճեպազրույցը նախատեսված է ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 19:00-ին)։
«Ես հիմա հանդիպում կանցկացնեմ՝ Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար», - գրել է Թրամփը՝ TruthSocial սոցիալական ցանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder