Նույնիսկ սննդային հավելումները, վիտամինները և բուսական պատրաստուկները կարող են ունենալ ռիսկեր
Առողջություն
17:56 29/05/2026
Հայաստան

Նույնիսկ սննդային հավելումները, վիտամինները և բուսական պատրաստուկները կարող են ունենալ ռիսկեր

«Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է։ ԱՄՆ FDA-ը նախազգուշացրել է Salmonella-ով հնարավոր աղտոտված սննդային հավելումների մասին, որոնք պարունակում են moringa բույսի փոշի։

Հայաստանի  Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից նշում են՝ այս դեպքը ևս մեկ հիշեցում է, որ նույնիսկ սննդային հավելումները, վիտամինները և բուսական պատրաստուկները կարող են ունենալ ռիսկեր՝

🔹 մանրէային աղտոտում,

🔹 դեղային փոխազդեցություններ,

🔹 լյարդի կամ երիկամների վնասում,

🔹 ալերգիկ ռեակցիաներ,

🔹 անհայտ բաղադրիչներ կամ սխալ դեղաչափեր:

Հատկապես զգուշություն է պետք՝

▪️ երեխաների,

▪️ հղիների,

▪️ տարեցների,

▪️ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում:

Սննդային հավելումները նույնպես պետք է օգտագործել գիտակցված և ցանկալի է՝ մասնագետի խորհրդով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder