Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների իրավունքների պաշտպանության նոր համակարգը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանն ընթացող մամուլի ասուլիսում ներկայացնում է ընտրողների իրավունքների պաշտպանության նոր համակարգը։
Որպես նախկինում դիտորդական առաքելության ղեկավար, անդամ Մելոյանն այս օերրին ստանում է բազմաթիվ հարցեր օրենսդրության, ահազանգեր խախտումների վերաբերյալ։
«Մեր դաշինքի առաջնահերթությունը Հայաստանում ժողովրդավար, իրավական, թափանցիկ, հավասար ընտրություններն են։ Մենք հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի Հայաստանի Հանրապետւթյան քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք»,-նշեց Գոհար Մելոյանը։
Վկայակոչելով տարբեր համապետական, ՏԻՄ ընտրություններում տեսածը, երբ ընտրատեղմաս մտնող քաղաքացին լավ իրազեկված չէ, թե ինչ պետք է անի, Մելոյանը նկարագրեց՝ քաղաքացին ընտրատեղամաս գնալիս իր հետ պետք է անպայման ունենա անձը հաստատող փաստաթուղթ՝ նույնականցման քարտ կամ անձնագիր։
Մելոյանը կոչ է անում քաղաքացիներին նախապես ստուգել, արդյոք իրենց անուններն առկա՞ են ցուցակներում։