Ձկնաբուծական երկու ընկերություն կկարողանա ձուկ արտահանել ՌԴ
Քաղաքական
11:16 30/05/2026
Հայաստան

Ձկնաբուծական երկու ընկերություն կկարողանա ձուկ արտահանել ՌԴ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:

Տեսչական մարմնից հայտնում են, որ մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձկնաբուծական երկու ընկերություն կկարողանա ձուկ արտահանել ՌԴ