Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այ ձեր ցավը տանեմ, Ծառուկյանի տանը 20 ծեր մնաց, դա ի՞նչ է տալու ժողովրդին, կարգին բան ասեք. Ծառուկյանը Սպիտակում է
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում խորհրդարանական ընտրությունների մասնակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմակիցներին դիմավորեցին դհոլ-զուռնայով, գրկախառնություններով ու նրա հետ լուսանկարնվելով։
Արդեն բամահարթակից Ծառուկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ փոփոխություններ են տեսել մարդիկ անցած 8 տարիներին։
«Լսել ենք մարդկանց խնդիրները՝ տաքսիստի, շինարարի, մանկավարժի, ուսանողի... լսել ենք բոլորին, կազմել ենք խնդիրների լուծման ծրագիր։ Չլուծվող խնդիր չկա»,-ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, այսօր շատերը վախենում են, ընդդիմադիր ուժերի հավաքներին չենք գալիս, քանի որ մարդկանց սպառնում են գործից աատել, մեկի խանութը փակել և այլն։
«Խաբել են անցած 8 տարիներին։ Ասել են՝ խլելու ենք, տալու ենք ժողովրդին, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչն է ավելացել։ Միայն հարկերը, տուրքերը, վարկերը։ Հիմա էլ փորձում են վախեցնել։ Ծառուկյանին են ահաբեկում, ասել են՝ գործարաններն ենք խլելու, տունը վերցնելու ենք ծերանոց սարքենք։ Այ ձեր ցավը տանեմ, ծերանոց սարքող էիք, 15 մլրդ ծախսել եք, 100 մլն էլ ծախսեիք, մի 3 հատ ծերանոց սարքեիք։ Ուզում են դիվիդենտ շահել ժողովրդի աչքին, ասենք, Ծառուկյանի տանը 20 ծեր մնաց, դա ի՞նչ է տալու ժողովրդին։ Կարգին բան ասեք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա ընդգծեց, ժողովուրդը հոգնել է վիրավորաննքերից, իրար վրա ցեխ շպրտելուց։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։