ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանի ասուլիսը
Քաղաքական
09:12 30/05/2026
Հայաստան

ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանի ասուլիսը

«Ուժեղ Հայաստան»կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այս պահին հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, նա ներկայացնում է ` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքները։

«Մեզ հասանելի է դարձել ադբեջանական մի փաստաթուղթ, ներկայացելու ենք, թե ինչ կա այդ փաստաթղթում։ Հարցը վերաբերում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի վերադարձի» կոնցեպտին։ Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են գալու Հայաստան և ինչ իրավունքներ են ունենալու»,-ասաց Նարեկ Կարապետյանը։


Ուսումնասիրելով թեման՝ Կարապետյանը ֆիքսել է, որ այս ուղղությամբ առաջին հիմնական  քայլերը Ադրբեջանում արել են 2023 թվականին, ավելին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն  այս պրոցեսի համակարգող է նշանակվել, գրեթե ամեն տարի անցկացվում են միջոցառումներ ադրբեջանցիների «վերադարձի» թեմայով։

«Բայց վերջին չորս ամսում առավել ակտիվ են անցկացվել այդ միջոցառումները, մի շարք հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով։ Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունից, որն արվեց Գիտությունների ակադեմիայի անդամների, գիտնականների հետ հանդիպման ժամանակ։ Դրան հետևեց հոգևոր առաջնորդների հայտարարությունները, մասնավորապես Փաշազադեի տեղակալը խոսեց մզկիթների վերականգման մասին։ Դրանից հետո սկսկեցին մասայական միջոցառումներ, անգամ մի միջոցառում անցած տարի անցկացվել է Բրյուսելում, համագումար են արել, եվրոպական հանրությանը նացատրել են, թե ինչու պետք է իրեն վերադառնան»,-մանրամասնեց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանի ասուլիսը