Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչք ունի Բաքվում գործող Երևանի թատրոնը. Նարեկ Կարապետյան
Այսօր առավոտյան լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանի թիկունքում էկրանի վրա երևում էր Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի լուսանկարը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ խորհուրդ ունի դա։
«Սա երկու Հայաստանների ցուցիչ է, այս շքնեի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող Արևմտյան Ադրբեջանի թատրոնը»,-ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, այսօր այդ շենքի վրա աչք ունի Բաքվում գործող Երևանի նորաբաց թատրոնը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի պետական բյուջեի միջոցներով, դրա բացմանը մասնակցել է Ադրբեջանի մշակույթի նախարարը։
«Մեր աչքի առաջ՝ չորս ամիս առաջ բացվել է, մարդիկ աշխատում են այնտեղ, անունն է Երևանի ադրբեջանական թատրոն, գործող է։ Համացանցը բաց է, բոլորը կարող են մտնել նայել, ֆինանսավորումը կատարվում է Մշակույթի նախարարության կողմից»,-ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։