Կրակոց Ծաղկունքում. Uպшնվшծն ու uպшնողն ազգականներ են
Իրավունք
13:47 30/05/2026
Հայաստան

Կրակոց Ծաղկունքում. Uպшնվшծն ու uպшնողն ազգականներ են

Այսօր՝ մայիսի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա զոհ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Սպանվածն ու սպանողը ազգականներ են, և պատճառը եղել է ֆինանսական պարտք ու պահանջը։ Ամենացավալին նաև այն է, որ տղամարդը իր բարեկամի կողմից սպանվել էր այն զենքով, որը ամիսներ առաջ սպանվածը նվիրել էր նրան։ Էստեղ են ասում  օրը տաքացնողին է կծում, ու նաեւ լավ է, որ Էջմիածնի ոստիկանները շուտ եկան, թե չէ վրեժխնդրություն էր լինելու, չնայած դրա մտավախությունն էլ կա ու դրա համար է, որ ոստիկանները մի քանի տներ վերցրել են իրենց հսկողության տակ։ Բայց դե ցավալի դեպք է, պարտք ու պահանջը այսօր դարձել է մարդկանց կյանքից զրկելու արատավոր երևույթ»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ծաղկունք գյուղի բնակիչ 62-ամյա Մանվել Թորոսյանն է, սպանություն կատարողը՝ 48-ամյա Բաբկեն Մինասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրակոց Ծաղկունքում. Uպшնվшծն ու uպшնողն ազգականներ են