Եթե գրառումը չհեռացվի, մենք կդիմենք դատարան. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
14:12 30/05/2026
Հայաստան

Եթե գրառումը չհեռացվի, մենք կդիմենք դատարան. Էդմոն Մարուքյան

«ԿԸՀ-ն որոշեց մերժել մեր դիմումը, որով մենք պահանջում էինք դադարեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության դիտորդական հավատարմագրումը»,- այս մասին իր ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ ԿԸՀ-ն կարող էր դադարեցնել գոնե միայն Դանիել Իոանիսյանի հավատարմագիրը, բայց դա էլ չարեց և որոշեց, որ  անկախ դիտորդ դաշինքը, որի մեջ մտնում է Դանիել Իոանիսյանը իր կազմակերպությունով, հեռացնի իր մասին արված գրառումները և հայտարարությունները։

Մարուքյանի խոսքով, դրանք տարածվել են տարբեր տեղերում և արդեն շատ դժվար է վերականգնել  իրավունքները, բայց ԿՀ-ն որոշեց, որ պետք է Դանիել Իոանիսյանը հեռացնի:

«Սա նշանակում է, որ, ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ, քննարկել են, որ երևի մեր պահանջը շատ խիստ է, որպեսզի դադարեցվի հավատարմագիրը, բայց այն, որ մեր իրավունքները խախտվել են, դա ճանաչված է: Հիմա ուղղակի իմ համար հարցն այն էր, որ արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա հետևելու է, որ տեսնի իրենք հեռացնում են, թե ոչ: Եվ եթե չհեռացնեն, ինչ է լինելու: Ես եմ ասել, որ եթե չհեռացնեն, մենք, բնականաբար, շարունակելու ենք, մենք երեք օր ժամանակ ունենք և ԿԸՀ-ն էլ պետք է հետևի, որ մեր իրավունքները վերականգնվեն, այսինքն մեր նկատմամբ սուտ, քարոզչություն, հակաքարոզչություն անելը, ստեր տարածելը, կանխակալ դիրքորոշում ունենալը»- նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով, հակաքրոզչությունը ուղղված է կոնկետ իրենց դեմ և ոչ մի այլ քաղաքական ուժի։

«Մեզ օրական ով ասես քննադատում է, մենք չենք գնում դատարան բոլորին դատի տալու, բայց եթե այդ առաքելության մեջ կա անձ, որը զբաղված է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, նա պետք է պատժվի։ Հիմա ԿԸՀ-ն որոշել է, որ խիստ է մեր պահանջած պատիժը, բայց ասում է՝ հեռացրեք»,– նշեց Մարուքյանը։

 «Մեր նպատակը չէ որևէ հասարակական կազմակերպության վնաս հասցնելը, բայց եթե մարդը զբաղվում է հակաքարոզչությամբ՝ դա պետք է դադարեցվի, իսկ եթե չհեռացնի, մենք կդիմենք դատարան, այլ մարմիններ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder