Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստանի պատմության մեջ այս քարոզարշավն իշխանությունը վերածեց ամենակեղտոտ քաղաքական գործընթացի»,-Աշտարակում քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նա, այս մշակույթը, այս ամենը մտցրեց հենց վարչախումբը, հենց վարչապետը, որը պարտավոր էր անել ճիշտ հակառակը։
Ռ. Քոչարյանի խոսքով, այս իշխանությունը «քայլող ատելություն է, ոտից գլուխ». «Ուզում է այդ ատելությամբ թունավորի բոլորին։ Ոնց որ ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է։ Ոգևորվում է նրանից, որ մարդիկ իրար գզում են, ընտանիքներ են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում, սա է իր աշխուժությունն ու հիստերիկ վիճակը պահողը գործոնը։ Սա նորմալ չէ, սա հոգեկան խանգարման հատկանիշ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից»։
Նա նշեց, որ մարդիկ քայքայում են պետականությունը սեփական աթոռն ամեն գնով պահելու համար։
«Այս 8 տարիները բոլորիս համար խայտառակության տարիներ էին, այս էջը պետք փակենք, վերականգնենք Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետագա սերունդները ներեն մեզ այս ամենի համար, ինչ կատարվեց այս 8 տարիների ընթացքում՝ պատերազմի, պատերազմում պարտվելու, Եռաբլուրը եռապատկելու, երկիրը խայտառակ վիճակի հասցնելու համար։
Մեր նպատակը պարզապես իշխանափոխություն չէ, մեր նպատակը որակյալ, հայկական պետականություն ստեղծելն է։ Մենք դա անելու ենք»,- ասաց Ռ.Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։