Օրենք ենք ընդունելու, որով ոչ մի шդրբեջանցի գույս չի կարող գնել կամ նվեր ստանալ Հայաստանում. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
14:00 30/05/2026
Հայաստան

Օրենք ենք ընդունելու, որով ոչ մի шդրբեջանցի գույս չի կարող գնել կամ նվեր ստանալ Հայաստանում. Նարեկ Կարապետյան

«Մենք օրենք կմշակենք և կառաջարկենք ընդունել օրենք, որով ոչ մի ադրբեջանցի Հայաստանում գույք գնելու, բնակարան գնելու, հող գնելու կամ նվեր ստանալու իրավունք չի ունենա»,-այսօր Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ելույթի ընթացքում նաև հնչեցին դիտարկումներ երկրի ներքին իրավիճակի, պետական համակարգի և իրավապահ կառույցների գործունեության վերաբերյալ։ Կարապետյանը ընդգծեց է, որ տարբեր փուլերում իշխանության եկած ուժերը, ըստ նրա, հաճախ կիրառել են ճնշման մեթոդներ, որոնք հետագայում կրկնվել են։

«Ոչ ոք իրավունք չունի մարդկանց սահմանափակելու, ոչ ոք իրավունք չունի հայերի գլխին բան սարքելու»,— ասաց  նա՝ հավելելով, որ իշխանությունը պահպանելու նպատակով նման գործելակերպը անընդունելի է։

Ելույթում անդրադարձ  կատարվեց նաև հասարակական միասնության գաղափարին՝ ընդգծելով միասնականության կարևորությունը։

«Ո՛վ հայ ժողովուրդ, քո ազատությունը քո միասնականության մեջ է»,-հիշեցրեց ԿարապետյանըՉարենցի հայտնի միտքը։

«Հունիսի 7-ին միասին կառուցելու ենք մեր երկրի վերածննդի որոշումը, միասին փոփոխություն ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան»,-ամփոփեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder