Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կարո՞ղ է մի գեղեցիկ օր Արարատ Միրզոյանի անունը փոխի, որովհետև Արարատը մերը չէ». ինչ կհարցնեն սյունեցիներն ու արմավիրցիները՝ Փաշինյանին
«Երբ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, կխնդրեմ խաղաղ հեռանա», «կասեմ թող ու հեռացի հանգիստ, որպեսզի չհայտնվես ԱԱԾ պադվալու»։ Սյունիքի բնակիչների պատասխանն է հարցին, թե ի՞նչ կասեն Նիկոլ Փաշինյանին, երբ հանդիպեն։
Բնակիչներից մեկն ասաց. «Մեկ հարց ունեմ տալու՝ կարո՞ղ է մի գեղեցիկ օր Արարատ Միրզոյանի անունը փոխի, որովհետև Արարատը մերը չէ։ Կարող է չէ՞ լինի այդպես»։
«Մի բան կասեմ՝ ի՞նչ խղճով կապրի, երբ Հայաստանում ունենք 5000 զոհ, 11 հազար վիրավոր, չպարզեցված թվով անհետ կորածներ»,- ասաց Սյունիքի երիտասարդ բնակիչներից մեկը։
Հարցումը Սյունիքում և Արմավիրում ամբողջությամբ՝ տեսանյութում։