Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր
Հասարակություն
09:55 31/05/2026
Տարածաշրջան

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևմուտքում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա; Դեպքի մասին հաղորդում է BirGün թերթը։

Թերթի տվյալներով՝ Դենիզլի նահանգի Սարայքյոյ շրջանում Դենիզլի-Այդըն մայրուղում տեղի ունեցած վթարի մեջ է ներգրավվել Իզմիրից Անթալիա երթուղով երթևեկող Pamukkale Turizm ավտոբուսը։ Մեքենան բախվել է պաշտպանիչ ցանկապատին և հետագայում հրդեհվել։

Թերթը հաղորդում է, որ ավտոբուսի վարորդը զոհվածների թվում է։ Վթարի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է ութի։

Բացի այդ, 33 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություններ՝ շտապ օգնություն ստանալու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder