Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը
Սպորտ
16:35 01/06/2026
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական խաղերին:

ՀՖՖ հաղորդմամբ, հրավիրված բոլոր խաղացողները միացել են ազգային ընտրանուն, բացառությամբ Նարեկ Գրիգորյանի: Ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպանը Երևան կժամանի հունիսի 2-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ղազախստանին: 3 օր անց մեր ընտրանին կհանդիպի Մոլդովային: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը