ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բաքվում է
Քաղաքական
11:59 01/06/2026
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բաքվում է

ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերով օգնական Քալեբ Օրն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։ Պետդեպարտամենտից հայտնել է, որ Օրի այցը Ադրբեջան կտևի մինչև հունիսի 3-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս շաբաթ Ադրբեջանում անցկացվում է Բաքվի էներգետիկայի շաբաթը, ինչպես նաև կայանալու է Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder